Politics
լրահոսը «Այս տարի ավտոճանապարհներին 7 զոհ ու 40 վիրավոր պակաս ունենք»․ Արփինե Սարգսյան
«Եթե համեմատենք 2024-2025 թվականները, հանրագումարով 95 կյանք փրկվել է ՀՀ ճանապարհներին։ Այսինքն՝ մեր վարչարարության արդյունքում 2025-ին 95-ով պակաս զոհեր ենք ունեցել ՀՀ ավտոճանապարհներին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա հավելեց․ «Կարող եմ նույնիսկ այսօրվա տվյալն էլ ձեզ փոխանցել՝ այսօրվա տվյալով արդեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7 զոհ ու 40 վիրավոր պակաս ունենք»։
Նա նշեց, որ պարեկային ծառայության կողմից կրկնակի ու եռակի ավելացել են այն իրավախախտումները, որոնք թե գիտականորեն, թե պրակտիկորեն ապացուցում են, որ դրանք կարող են հանգեցնել կամ մահերի, կամ վիրավորների։
