Connect with us

Politics

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

Մոտ 2 շաբաթ առաջ կաշառքի գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ Վայոց ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը։ Բանակի թեման քարոզչական դրոշակ դարձրած իշխանականները խնամքով թաքցնում են այդ փաստը, քանի որ Գրիգորյանն ամուր թիկունք ունի վերեւներում։ Նա ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գեւորգ Գրիգորյանի եղբայրն է։ Կալանավորվածը, ըստ լուրերի, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Գագիկ Գրիգորյանը, ըստ տեղացիների, զինվորական ճանապարհ չի անցել, ասում են՝ գնդապետի կոչումն էլ ստացել է իր կապերի շնորհիվ, ավելի շատ գործարարությամբ է զբաղվել։ Ղեկավարությունն ու մտերիմները հույս ունեն, որ նա շուտով վերադառնալու է իր պաշտոնին, այդ պատճառով փոխարինող չեն նշանակել, սակայն երկու շաբաթ է՝ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որեւէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում զինկոմիսարիատից վերցնել։

Continue Reading