Connect with us

Politics

Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է

Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ներկայացնելու է ՔՊ-ն, քանի որ կողմ է խաղաղությանը, քանի որ կիսում է ՔՊ-ի գաղափարախոսությունը։

Factum.am-ը ներկայացնում է Հարությունյանի ներկայացրած հայտարարագիրը, և այսպես` Ջեմմա Հարությունյանի ամուսնու՝ Մարսել Կարապետյանի անշարժ գույքերի և հողամասերի քանակը քիչ է զիջում Գագիկ Խաչատրյանի համանուն գույքերի քանակին։

Ամուսինը՝ Մարսել Կարապետյանը, «Աշոցքի ԱՏՃ» ճանապարհաշինական ընկերության ՓԲԸ տնօրենն է և ունի 39 անշարժ գույք։ Վերջինս, բացի դրանից, ունի նաև 5 թանկարժեք ավտոմեքենա։

Եթե հաշվի առնենք, որ նման ունեցվածքի տասնապատիկ պակաս ունեցող այլ անձինք նվազագույնը գտնվում են ապօրինի ծագման գույքի վարույթների հորձանուտում, կարելի է ենթադրել, որ Ամասիայի խաղաղասեր համայնքապետը գլխավոր դատախազից ինչ-որ SMS է ստացել։

Ա. Ղազարյան

Continue Reading