Connect with us

Politics

Կալանքի որոշումից 20 օր անց՝ մահ անազատության մեջ․ ո՞վ է Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորը

2026 թվականի նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 46 տարեկան հասակում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Վերջինս ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ ընտրակառաք տալու մեղադրանքով։ Ընտրական պայքարի մեջ գտնվող թեկնածուին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը բավարարել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիշայի Գրիգորյանը։Դատավոր Արամ Գրիգորյանը Հակակոռուպցիոն դատարանում քննում է ամենաաղմկոտ և քաղաքական հնչեղություն ունեցող գործերից մի քանիսը։ Նրա վարույթում է գտնվում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրեական գործը, ինչպես նաև նա է կալանավորման որոշում կայացրել Ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ Հատկանշական է, որ Արսեն Գևորգյանից առաջ՝ 2026 թվականի ապրիլին, նույն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին («Կանդազ») 2 ամսով կալանավորելու որոշումը ևս կայացրել էր Արամ Գրիգորյանը։

Continue Reading