Connect with us

Politics

Գալյան. Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ այս տարվա մարտին պատրաստ է լինելու Սահմանադրության նոր տեքստը, և անհրաժեշտ է արդեն իսկ սկսել դրա վերաբերյալ իրազեկման լայնածավալ արշավ։

Նախարարի խոսքով՝ կան բազմաթիվ դրույթներ, որոնք արդեն քվեարկվել և ընդունվել են խորհրդի կողմից, ուստի կառավարությունն ունի պարտավորություն այդ հարցերը հանրությանն ներկայացնելու՝ ապահովելով քաղաքացիների տեղեկացվածությունը, հայտնում է 1lurer.am-ը:

«Սահմանադրությունն այլ կերպ, քան հանրաքվեն է, ուղղակի ընդունվել չի կարող, այսինքն՝ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտել կամքը՝ կողմ կամ դեմ քվեարկելով Սահմանադրության տեքստի ընդունմանը»,- ասել է նա:

2025-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի Հիմնական օրենքը (Սահմանադրությունը)՝ նշելով, որ դա բացառապես ՀՀ ներքին գործն է:

Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է կատարի:

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով