Connect with us

Politics

Անհետ կորածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. նրանք պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը

44–օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն այս պահին Ազգային ժողովի ընդունարանի մոտ են:

Նրանք նշում են, որ դեռեւս 2025–ի դեկտեմբերին նամակ են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Անցել է 2 ամիս և դեռ որևէ պատասխան չեն ստացել ԱԺ նախագահից։

«Հիմա եկել ենք հասկանանք՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը մեր նամակին չի պատասխանում։ Մեզ այդ զեկույցի եզրակացությունը տալո՞ւ է, թե ոչ, որ մենք իմանանք մեր հարազատները ինչ պայմաններում են անհետացել, ինչ պայմաններում են զոհվել»,–ասաց նրանցից մեկը։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով