Connect with us

Business

Amazon-ը դարձել է ԱՄՆ-ի ամենախոշոր ընկերությունը տարեկան հասույթով՝ առաջ անցնելով Walmart-ից

Amazon.com Inc.-ը անցած տարվա հասույթով առաջ է անցել մանրածախ առևտրի հսկա Walmart Inc.-ից՝ դառնալով այս ցուցանիշով ամենախոշոր ընկերությունը ԱՄՆ-ում։

Walmart-ի հրապարակած հաշվետվության համաձայն՝ ֆինանսական տարվա (ավարտվել է հունվարի 31-ին) արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 713.2 մլրդ դոլար։ Ավելի վաղ Amazon-ը հայտնել էր, որ 2025 թվականի տարեկան հասույթը կազմել է 716.9 մլրդ դոլար։ Walmart-ը ցուցանիշն ավելացրել է 4.7%-ով, մինչդեռ Amazon-ի աճը կազմել է 12.4%։

PYMNTS Intelligence-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների շուրջ 9%-ը բաժին է ընկնում Amazon-ին, մինչդեռ Walmart-ի մասնաբաժինը կազմում է մոտ 7.6%։

Walmart-ը տարեկան հասույթով առաջատարի դիրքը պահպանում էր 2001 թվականից, երբ այն առաջ անցավ նավթարդյունահանող Exxon Mobil ընկերությունից։

Amazon-ը հիմնադրվել է 1994 թվականին Ջեֆ Բեզոսի կողմից՝ որպես գրքերի առցանց խանութ։ Ներկայումս ընկերությունը վերածվել է աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ վաճառողի, ինչպես նաև ամպային ծառայությունների և արհեստական բանականության տեխնոլոգիաների մատակարարի։ Բացի այդ, Amazon-ն արտադրում է սեփական էլեկտրոնային սարքեր, հագուստ և սննդամթերք, տիրապետում է սթրիմինգային ծառայության, արտադրում է ֆիլմեր և սերիալներ։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով