Politics
<<Իրանն այսօր>>տելեգրամյան ալիքը հայտնում է
Իրանից ի վերջո պաշտոնական հայտարարություններով հանդես եկան ԱԳՆ-ն, ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։
ԱԳՆ-ն ասում է․ «Չնայած մենք տեղյակ էինք նոր ռազմական ագրեսիա իրականացնելու նրանց մտադրությունների մասին, մենք կրկին բանակցությունների մեջ մտանք՝ ապացուցելու իրանցի ժողովրդի իրավացիությունը և ցույց տալու ագրեսիայի ցանկացած պատրվակի անօրինականությունը։ Այժմ Իրանի ժողովուրդը հպարտ է, որ արել է ամեն ինչ պատերազմը կանխելու համար։ Այժմ հայրենիքի պաշտպանության և թշնամու ռազմական ոտնձգությանը դիմակայելու ժամանակն է»։
ԱԽ-ից էլ բնակչությանը կոչ են անում հնարավորության դեպքում Թեհրանից դուրս մեկնել․ «Հաշվի առնելով այս երկու ռեժիմներից ստացված տեղեկությունները՝ նրանց գործողությունները Թեհրանում և որոշ քաղաքներում կշարունակվեն։ Ուստի, պահպանելով հանդարտությունը, հնարավորության դեպքում մեկնեք այլ կենտրոններ կամ քաղաքներ՝ այս երկու ռեժիմների չարիքից զերծ մնալու համար»,- ընդգծվել է հայտարարությունում։
Հունիսյան պատերազի ժամանակ թեհրանցիների մեծ մասը ևս լքել էր քաղաքը, բայց դա իր հերթին ճանապարհներին հսկայական խցանումներ էր առաջացրել։ Հիմա ևս կարող է նման իրավիճակ ստեղծվել։
