Connect with us

Politics

Շիրակի թեմի հավատացյալները հայտարարություն են տարածել

ՏԱՐԱԾԵ՛ԼՈՒ

Ովքեր համակարածիք են, որ Միքայել Սրբազանի շարունակական ազատության սահմանափակման պարագայում տուժել են նաև իրենց կրոնական ազատության դրսևորման իրավունքները թող կիսվեն սույն հրապարակմամբ, որպեսզի պարզ լինի թե ինչ հետևանքներ է առաջացել՝ Սրբազանի շարունակական ազատության սահմանափակման արդյունքում:


ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,
Թիվ ԵԴ1/2791/01/25 քրեական վարույթով նախագահող՝
պարոն Է․Ս․Մանասյանին

 ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄ

Պատվարժա՛ն պարոն Մանասյան,

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստճան հոգևորական, հովվում է Շիրակի թեմը։ Նա արդեն 8 ամսից ավել է ինչ չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ հավատավոր ժողովուրդն իր հերթին չի կարողանում բավարարել իր հոգևոր պահանջմունքերը՝ այն պատճառով, որ Սրբազան Հայրն ուղղակի կալանքի տակ է գտնվում, իսկ այժմ՝ տնային կալանքի, որն ուղեկցվում է խիստ սահմանափակումներով՝ Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին և Սուրբ Պատարագներին մասնակցելու իրավունքից, որոնք համարվում են միասնական աղոթքի դրսևորման ձևեր և իրենց ձևի մեջ պարտադիր են քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար: Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու արդյունքում նրան՝ հավատավոր հոտից կտրելը, բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատացյալների վրա, տուժում է հավատացյալների կրոնական պահանջմունքերը բավարարելու սահմանադրական իրավունքը, քանի որ կրոնական ազատությունն ունի նաև համայնքային /հավաքական/ բնույթ և չի կարող սահմանափակվել այնպես, որ վնասի հավատացյալների կրոնական կյանքի բնականոն ընթացքը, իսկ այս պահին նման միջամտությունը արդարացված չէ՝ առավելապես Մեծ Պահքի շրջանում, հասցված հոգևոր պահանջմունքների իրացման վնասն անդառնալի է:
Իրավական հիմքերը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի խղճի, կրոնի և համոզմունքների ազատությունը, ներառյալ՝ իր կրոնը դավանելու, դրսևորելու և ծիսակատարություններին մասնակցելու իրավունքը՝ անհատապես կամ այլոց հետ միասին։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 77-րդ և 78-րդ հոդվածներով ամրագրված են հիմնարար իրավունքների սահմանափակման համաչափության և անհրաժեշտության սկզբունքները, ըստ որոնց՝ ցանկացած սահմանափակում պետք է լինի.
օրենքով նախատեսված,
անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում,
համաչափ հետապնդվող նպատակին։
Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն ապահովելու տեսանկյունից լուրջ կարևորություն են ներկայացնում վարութային հարկադրանքի միջոցներին վերաբերող իրավակարգավորումները։
Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման մեթոդական հենքը թելադրում է անձի իրավունքների ցանկացած սահմանափակում գնահատել այդ սահմանափակման նպատակի (հանրային շահի) վերհանման և այդ երկու՝ մասնավոր ու հանրային բարիքների համեմատական վերլուծության եղանակով։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը սահմանում է մտքի, խղճի և կրոնի ազատությունը՝ ներառյալ իր կրոնը կամ համոզմունքները դրսևորելու ազատությունը՝ պաշտամունքի, ուսուցման, ծիսակատարությունների և արարողությունների միջոցով։
Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ կրոնական համայնքի կազմակերպված գործունեության խոչընդոտումը, ինչպես նաև հոգևոր առաջնորդի ծառայության անհամաչափ սահմանափակումը կարող է դիտվել որպես Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում, եթե այն չի բխում խիստ անհրաժեշտությունից և չի համապատասխանում համաչափության սկզբունքին։

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դրույթները՝ խնդրում եմ.

Գնահատել կիրառված խափանման միջոցի ազդեցությունը ոչ միայն անձի, այլև կրոնական համայնքի իրավունքների վրա,
Ապահովել հավատացյալների՝ համայնքային պաշտամունքին մասնակցելու իրավունքի արդյունավետ իրականացումը,
Գնահատել, որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքը խախտված չի լինի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված արգելքները մեղմացնելով կամ վերացնելով:

Համոզված եմ, որ տվյալ պարագայում հնարավոր է կիրառել համաչափ և իրավաչափ լուծում, որը միաժամանակ կպահպանի քրեական դատավարության նպատակները և չի շարունակի հանգեցնի հավատացյալների հիմնարար իրավունքների անհարկի սահմանափակման՝ միաժամանակ կապահովվի նաև հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը:


Վերոգրյալի հաշվառմամբ խնդրում եմ՝ վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի սահմանափակումները՝ ապահովելու համար թե՛ Սրբազանի, թե՛ հավատացելոց կրոնական պահնաջները, կրոնական ազատության լիարժեք իրականացումը:

Մասնավորապես.
Խնդրում եմ թույլատրել Միքայել Սրբազանին՝ եկեղեցական կարգի համաձայն, մասնակցել և հանդիսապետել Շիրակի թեմի առաջնորդանիստ՝ Գյումրու Սուրբ Աստվածածին /Յոթ վերք/, եկեղեցում կատարվող ծիսակարգերը՝
Ամենօրյա առավոտյան, ճաշու և երեկոյան ժամերգությունները,
կիրակնօրյա Սուրբ Պատարագները,
բացառիկ դեպքերում՝ եկեղեցական օրացույցով նախատեսված այլ կարևոր արարողությունները։
Դատարանի կողմից հավասարակշռված և իրավունքի գերակայությանը համապատասխան որոշումը կնպաստի ինչպես արդարադատության հեղինակության, այնպես էլ ձևավորված հասարակական պահանջ ապահովմանը։

Continue Reading