Connect with us

Politics

Բրյուսելում մեկնարկել են Արցախի պատվիրակության կարևոր հանդիպումները Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ անդամների հետ։

Բրյուսելում մեկնարկել են Արցախի պատվիրակության կարևոր հանդիպումները Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ անդամների հետ։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի (EAFJD) ջանքերով կազմակերպված այս այցի նպատակն է միջազգային ամենաբարձր հարթակներում բարձրաձայնել արցախահայության առջև ծառացած հումանիտար ու քաղաքական լուրջ մարտահրավերները։ Արցախյան պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը , Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Թեմական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նրանց ուղեկցում են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանն ու Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Continue Reading