Politics
«Ինչ-որ կերպ բացատրեցին, բայց ավելի լավ է՝ հարցն իրենց ուղղեք»․ Մարիա Զախարովան՝ արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից ՀՀ-ի հրաժարվելու մասին
Պաշտոնական Երեւանն, ի վերջո, ինչպե՞ս է բացատրել արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը։
«Ինչ-որ կերպ բացատրեցին (ծիծաղում է՝ Ն․Գ․), բայց ավելի լավ է՝ հարցն իրենց (ՀՀ ԱԳՆ-ին՝ Ն․Գ․) ուղղեք»,-Aravot.am-ին տված բացառիկ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, մարտի 12-ին «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է ՌԴ-ի կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական օգնությունից։ Մինչ այդ, «Եվրասիա» հասարակական կազմակերպության միջոցով՝ «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի հետ համատեղ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ, մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 արցախցի՝ 300 ընտանիք։
