Connect with us

Politics

Լրագրող Անի Գևորգյանը գրում է

https://www.facebook.com/share/v/1BpipeazNK/?mibextid=wwXIfr

Երբ Կիրանցում հող էին հանձնում գյուղապետի եղբոր հացատանը գաղտնի հանդիպումներ էին տեղի ունենում: Դրանցից մեկը հսկում էին զինված ԱԱԾ պետի տեղակալի, Տավուշի ոստիկանապետի մակարդակով։

Կար ահազանգ, վարկած, որ ներսում նաև այդ օրերին իմ ու բնակիչների վրա հարձակված «թունդ» ընդդիմադիր Գեղամ Նազարյանն է պաշտոնյաների հետ։ Կար նաև շրջանառվող վարկած, որ ներսում ադրբեջանցիներ ևս գուցե կան….

Հետևությունները թողնում եմ ձեզ: ԱԱԾ-ն էլ կարող է պարզաբանել, իմանանք՝ ինչ խաղաղ էր, ովքե՞ր խաղացին, ովքե՞ր ադրբեջանցիների ոտքը Կիրանց ու Տավուշի դիրքեր բացեցին: Նիկոլն ու իր քավորը հաստատ մենակ չէին…

Փառք զոհված տղերքին, ամո՛թ հողավաճառներին:

Վստահ եմ՝ թեկուզ տարիներ հետո շատ հարցեր կստանան պատասխաններ: Իսկ ես շարունակելու եմ իմ պայքարը որպես լրագրող Հայաստանի ու Արցախի համար:

Դեռ չե՞ք հասկացել՝ ես չեմ վախենում: Նիկոլ, բացատրի՝ քեզ հաճոյանալու համար իմ մասնագիտական գործունեությանը չխոչընդոտեն։

Մեկ էլ հա «խաղաղության» պատի դիմաց ինչո՞ւ էիր մի ամողջ զորք տարել։ Մի բան էլ ասեմ՝ երբ եկեղեցու ներսում էիր անգամ 10 կիրանցեցի չկար, այլ համայնքներից մեծամասաբ երեխաներ էիք բերել։

Continue Reading