Politics
Իրանում ակտիվացվել է ՀՕՊ-ը, հաղորդվում է երկրի հարավում պայթյունների մասին
ԱՄՆ-ի հարվածների մասին հաղորդումների ֆոնին Իրանում ակտիվացվել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Mehr գործակալության տվյալներով՝ ՀՕՊ-ն աշխատում է Ֆարս նահանգում, ինչպես նաև Թեհրանից դեպի արևմուտք ընկած շրջաններում։
Գործակալությունը հայտնում է նաև պայթյունների մասին երկրի հարավում գտնվող Սիրիկ և Մինաբ շրջաններում։ Կատարվածի մանրամասներն ու հնարավոր հետևանքները դեռևս չեն հստակեցվում։
Իրանի պաշտոնական իշխանությունները չեն մեկնաբանել թիրախների բնույթի և վնասների չափերի մասին տեղեկությունը։
