Connect with us

Politics

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

«Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները, փորձում են այնտեղ ինչ-որ բան «խառնել»։ Ռուսաստանը զգուշությամբ հետևում է այդ գործընթացին»,- նշել է Մեդվեդևը ավելացնելով, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ զարգացման ուղղությունը փոխելու որոշումը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Continue Reading