Connect with us

Politics

Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին

Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է, Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին

«Դրանք տարբեր թեմաներ են, նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից»,-ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվում են փոխանակել ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ։

«Ենթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը, որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,- ավելացրել է նա:

Continue Reading