Politics
Վլադիմիրում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը․ դրա աշխատանքը դադարեցվել է
Վլադիմիրում անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել «Яндекс»-ի տվյալների մշակման կենտրոնը, ինչի հետևանքով դրա աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է, հայտնել են ընկերությունից։
«Яндекс»-ի տվյալներով, տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, մասնագետները գնահատում են վնասը և քննարկում օբյեկտի աշխատանքի վերականգնման հնարավոր տարբերակները։
Մոսկվայի ժամանակով մոտ 04:00-ին ընկերությունը հայտնել էր տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների մասին։ Խափանումը ազդել էր Yandex Cloud ամպային հարթակի ru-central1-a հասանելիության գոտու վրա։ Այդ պահին էլեկտրամատակարարման խափանման պատճառները չէին հստակեցվում։
Առավոտյան օգտատերերը սկսել են ավելի հաճախ բողոքել «Яндексս»-ի ծառայությունների աշխատանքից, այդ թվում՝ «Яндекс Go»-ի, «Яндекс Музыка»-ի և «Яндекс Пэй»-ի։ Դիմումների թվի աճի մասին վկայել են «Сбой.РФ» ծառայության տվյալները, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Սա արդեն մի քանի օրվա ընթացքում «Яндекс»-ի տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման երրորդ դեպքն է։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին և 9-ին, ԱԹՍ-ները հարձակվել էին ընկերության օբյեկտների վրա Ռյազանի մարզի Սասովոյում և Կալուգայում։ Սասովոյում հրդեհից հետո տվյալների կենտրոնը ամբողջությամբ դադարեցրել էր աշխատանքը։
