Connect with us

Politics

Աննա Հակոբյանի ազգականի ղեկավարած պոլիկլինիկայում դժգոհությունները չեն դադարում․ քաղաքացիները բողոքում են բուժանձնակազմի վերաբերմունքից

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի շուրջ դժգոհությունները շարունակվում են։ Եթե նախկինում քաղաքացիների հիմնական դժգոհությունը վերաբերում էր բուժհիմնարկի շենքային պայմաններին, ապա այժմ ահազանգերը վերաբերում են նաև բուժանձնակազմի աշխատանքին, պացիենտների նկատմամբ վերաբերմունքին և հաստատությունում տիրող անկարգ վիճակին։

Օրերս Factum.am-ը քաղաքացիներից ահազանգ էր ստացել պոլիկլինիկայում բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի վերաբերյալ։ Քաղաքացին դժգոհել էր, որ բժիշկները պացիենտների հետ խոսում են մուննաթով, բուժհիմնարկում պատշաճ կարգուկանոն չկա, իսկ մարդիկ ստիպված են լինում ժամերով սպասել։

Հատկանշական է, որ պոլիկլինիկան այժմ ժամանակավորապես գործում է Գյումրու նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում, հետևաբար խնդիրները միայն նախկին շենքի պայմաններով բացատրելն այլևս բավարար չէ։ Քաղաքացիների դժգոհությունները վերաբերում են նաև սպասարկման որակին և բուժանձնակազմի աշխատանքային մոտեցումներին։

Պոլիկլինիկայի շուրջ դժգոհություններն առավել նկատելի դարձան այն բանից հետո, երբ 2025 թվականի դեկտեմբերին տնօրենի պաշտոնում նշանակվեց 30-ամյա Վահագն Մկրտչյանը, որին կապում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականի հետ։

Ստացվում է՝ բուժհիմնարկի տեղափոխությունը չի վերացրել քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները։ Իսկ եթե պացիենտը բժշկական օգնություն ստանալու համար ստիպված է ժամերով սպասել և բուժանձնակազմի հետ շփվելիս բախվել ոչ պատշաճ վերաբերմունքի, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու հաստատությունում աշխատանքների կազմակերպման և սպասարկման որակի համար։

Ա. Ղազարյան

Continue Reading