Politics
Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի վերականգնումը կանգ է առել․ կառավարությունը չի տրամադրում անհրաժեշտ գրությունը
Գյումրիի հայտնի «Վառեմ-մարեմ» շենքի վերականգնման աշխատանքները դադարեցվել են։ Պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, կառավարության կողմից անհրաժեշտ գրության բացակայությունն է, ինչի հետևանքով բարեգործական կազմակերպությունը չի կարողանում շարունակել շինարարությունը։
Խոսքը մի ծրագրի մասին է, որից իրականացնող կազմակերպությունը ֆինանսական շահույթ չի ստանալու։ Շենքը նախատեսվում է վերականգնել և նվիրաբերել Գյումրի քաղաքին։ Սակայն նույնիսկ այս պայմաններում աշխատանքների շարունակությունը կախված է պետական մարմնի համապատասխան գրությունից, որը, ըստ առկա տեղեկությունների, դեռևս չի տրամադրվել։
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ձգձգվում անհրաժեշտ փաստաթղթի տրամադրումը, և ո՞վ է պատասխանատու այն խոչընդոտների համար, որոնք կանգնեցրել են Գյումրիի համար կարևոր կառույցի վերականգնումը։
Եթե ծրագիրն իրականացվում է բարեգործական նպատակով, իսկ դրա վերջնական արդյունքը պետք է ծառայի քաղաքին, ապա աշխատանքների դադարեցման պատճառները հանրային պարզաբանման կարիք ունեն։
Ա. Ղազարյան
