Politics
Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի
«Որոշ ազդեցիկ մարդիկ ցանկանում են փոխարինել ինձ։ Որովհետև ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական», -այս մասին հայտարարել է Զելենսկին լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։
«Այո, ես ռեալիստ եմ։ Եվ ես հասկանում եմ, որ մարդիկ ավելի կարևոր են, քան կիլոմետրերը, սակայն խոսքը կիլոմետրերի մասին չէ։ Խոսքը հողերի և տների մասին է», — նշել է Ուկրաինայի նախագահը։
Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական տալ նախագահի պաշտոնից, Զելենսկին պատասխանել է․
«Ոչ, իհարկե՝ ոչ։ Դա իմ պատասխանատվությունն է»։
