Connect with us

Politics

Ո՞վ կարող է համարձակվել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Նման բան մենք կտրականապես չենք ընդունում. Թուրքիայի նախկին վարչապետ

Ermenihaber. Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանիների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Ադրբեջանում աշակերտուհիներին գլխաշորով դպրոց չթողնելու վերաբերյալ լուրերին և դրան հաջորդած քննարկումներին՝ ընդգծելով երկրի ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտությունը։

Թուրքիայից հնչած քննադատությունների ֆոնին Յըլդըրըմը, որը հանդիսանում է նաև Թուրքիայի նախագահին առընթեր Բարձրագույն խորհրդատվական խորհրդի անդամ, հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրող Ալի Վալիևին։ Նա շեշտել է երկու երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը հարգանքով վերաբերվելու կարևորությունը։

«Ո՞վ կարող է համարձակվել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Նման բան մենք կտրականապես չենք ընդունում։ Նման փորձ անողներին ամենախիստ կերպով կպատժենք»,- հայտարարել է Յըլդըրըմը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է կայացնում իր որոշումները, իսկ Թուրքիայի պարտավորությունն է հարգանք ցուցաբերել դրանց նկատմամբ։ Յըլդըրըմը հավելել է, որ Թուրքիան նույն մոտեցումն է ակնկալում նաև Ադրբեջանից, և մինչ օրս դրան հակասող դրսևորումներ չեն նկատվել:

Continue Reading