Connect with us

Politics

Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը ստորագրել են համատեղ հայտարարություն, երկրների միջև փոխանակվել են մի շարք փաստաթղթեր

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հայտարարության ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողությունը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև համագործակցության 2027-2029 թթ. ճանապարհային քարտեզը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղրղզստանի Հանրապետության լուսավորության նախարար Դոգդուրկուլ Կենդիրբաևան փոխանակել են կրթության ոլորտում համագործակցության հուշագիրը:

Continue Reading