Connect with us

Politics

Ցույցերից հետո Ֆրանսիայի որոշ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել

«Ազատություն». Ֆրանսիայի իշխանությունները գիշերային պարետային ժամ են սահմանել Փարիզի կենտրոնական հատվածներում և այլ քաղաքներում՝ հանգստյան օրերին երկրում տեղի ունեցած անկարգություններից և թալանից հետո, հայտնում է BBC-ն։

Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ պարետային ժամն ուժի մեջ կլինի տեղական ժամանակով ժամը 23:00-ից (GMT 21:00) մինչև ժամը 6:00-ն Հանրապետության հրապարակում, որտեղ ցուցարարները հավաքվել էին հանգստյան օրերին, նաև Լե Ալ առևտրային շրջանում։ Քաղաքի կենտրոնի մի շարք այլ հատվածներում նաև արգելվել են չարտոնված հավաքները։ Երիտասարդների տեղաշարժը և հավաքները սահմանափակող մասնակի պարետային ժամ է հայտարարվել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ հարավում՝ Մարսելում, Բորդոյում, Նիսում և Լիոնում, ինչպես նաև հյուսիսում գտնվող Լիլում և այլ քաղաքներում:

Ֆրանսիական իշխանություններն այս քայլերին են գնացել հանգստյան օրերին ողջ երկրում տեղի ունեցած ցույցերից հետո, որոնք ուղեկցվել էին անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Ցուցարարները շենքեր էին այրել, խանութներ թալանել, մոտ 2000 բիզնես է տուժել: Մոտ 150 ոստիկան և 500 ցուցարար է վիրավորվել, ավելի քան 1800-ը՝ ձերբակալվել:

Continue Reading