Politics
ՎԻԵՆՆԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը
Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության չեղարկման մասին տեղեկությունը հերթական մտահոգիչ ահազանգն է (https://www.facebook.com/share/p/1cp4axeiDy/), առ այն, որ Արցախի դեմ իրականացված քաղաքական ու ռազմական հանցագործությունների հետևանքները շարունակվում են նաև մշակութային ոլորտում՝ դրսևորվելով արցախցի արվեստագետների մասնագիտական գործունեության սահմանափակման, նրանց ազգային ինքնության թիրախավորման և հայկական մշակույթի միջազգային ներկայությունը խոչընդոտելու փորձերով։
Մենք գործ ունենք ոչ թե սովորական կազմակերպչական որոշման, այլ քաղաքական բնույթի միջամտության հետ, որի հետևանքով Արցախի մշակութային ժառանգության կենդանի կրողներին զրկել են միջազգային մշակութային միջոցառմանը մասնակցելու հնարավորությունից։
Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի՝ WOFA-ի նախագահ Զորան Ստրեզովսկու՝ կազմակերպիչների կողմից «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ին փոխանցված պարզաբանումների համաձայն՝ մի քանի դեսպանատներ միջամտել են՝ Արցախի մշակութային համույթներին վերագրելով «անջատողական գործունեություն» և նրանց ներկայացնելով որպես «վտանգավոր»։ Այս տեղեկությունները պահանջում են անհապաղ, ամբողջական և հրապարակային պարզաբանում։ Սակայն նույնիսկ այս փուլում առկա հանգամանքները բավարար հիմք են լուրջ հարցադրումներ բարձրացնելու մշակութային միջոցառումների քաղաքականացման և արցախցի արվեստագետների իրավունքների սահմանափակման վերաբերյալ։
ՄՇԱԿՈՒՅԹԸ «ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՐԵԼԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Ի՞նչն է իրականում վտանգ ներկայացնում միջազգային հանրության համար․ ազգային նվագարանների հնչո՞ւմը, հայկական երգն ու պա՞րը, դարերի ընթացքում ձևավորված մշակութային ավանդույթների պահպանումը, թե՞ այդ ամենը քաղաքական պիտակներով լռեցնելու և միջազգային հարթակներից դուրս մղելու փորձերը։
Արցախի մշակութային համույթները քաղաքական կառույցներ չեն։ Դրանք հայկական մշակութային ինքնության, պատմական հիշողության և սերունդների միջև փոխանցվող ստեղծագործական ավանդույթների կրողներն են։ Նրանց գործունեության հիմքում ազգային երաժշտության, երգի, պարի և կատարողական արվեստի պահպանումն ու հանրահռչակումն են։ Այսպիսի գործունեությունը «անջատողականություն» որակել ոչ միայն քաղաքական պիտակավորման վտանգ է պարունակում, այլև նպաստում է ազգային պատկանելության հիմքով խտրական վերաբերմունքի ձևավորմանը։
Եթե որևէ պետության կամ դիվանագիտական ներկայացուցչության համար հայկական մշակույթի միջազգային ներկայացումն ընդունելի չէ, ապա պետք է հնչի պարզ հարց՝ ո՞րն է այդ անհանդուրժողականության իրական պատճառը։ Ինչո՞ւ պետք է Արցախի մշակութային ժառանգության կրող արվեստագետները պատասխանատվություն կրեն այն բանի համար, որ իրենց երգով, երաժշտությամբ ու պարով ներկայացնում են իրենց ժողովրդի պատմությունն ու ինքնությունը։
Մշակութային ինքնությունը քաղաքական մեղադրանքով վերացնելու ենթակա երևույթ չէ։ Այն մարդու և համայնքի արժանապատվության, պատմական շարունակականության ու ինքնարտահայտման հիմնարար բաղադրիչ է։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված բնիկ բնակչությունը զրկվեց իր պատմական հայրենիքում բնականոն կյանքը շարունակելու հնարավորությունից։ Այդ ցեղասպանական քաղաքականության հետևանքները ծանր հարված հասցրին նաև Արցախի մշակութային կյանքին՝ խաթարելով մշակութային հաստատությունների գործունեությունը, ավանդույթների փոխանցման բնական միջավայրը և արվեստագետների մասնագիտական աշխատանքը։
Այս պայմաններում Արցախի մշակութային համույթների գործունեության շարունակականությունը պարզապես գեղարվեստական խնդիր չէ։ Այն ազգային մշակութային ժառանգության պահպանության, պատմական հիշողության փոխանցման և բռնի տեղահանության պայմաններում համայնքային ինքնության շարունակականությունն ապահովելու կարևոր միջոց է։
Արցախցի արվեստագետներն արդեն իսկ ստիպված են իրենց գործունեությունը շարունակել պատմական կենսատարածքից դուրս՝ հաղթահարելով բռնի տեղահանության, մասնագիտական միջավայրի կորստի, նյութական դժվարությունների և ստեղծագործական աշխատանքի կազմակերպման բազմաթիվ խոչընդոտներ։ Նրանց միջազգային ելույթները հնարավորություն են տալիս պահպանելու ավանդույթները, ներկայացնելու հայկական մշակույթը համաշխարհային հանրությանը և ապացուցելու, որ բռնի տեղահանությունը չի կարող ոչնչացնել ժողովրդի մշակութային կյանքը։
Եվ հենց այս պայմաններում նրանց մասնակցության չեղարկումը, եթե այն պայմանավորված է քաղաքական բնույթի չհիմնավորված մեղադրանքներով, առավել ծանր ու վտանգավոր նշանակություն է ստանում։ Սա կարող է ընկալվել որպես փորձ՝ արցախահայությանը ոչ միայն զրկելու հայրենիքում ապրելու հնարավորությունից, այլև սահմանափակելու նրա մշակութային ինքնարտահայտումը միջազգային միջավայրում։
Արդյո՞ք միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ կարծում են, թե Արցախի հայաթափումից հետո պետք է անհետանա նաև Արցախի հայկական մշակույթի միջազգային ներկայությունը։ Արդյո՞ք հայրենազրկված ժողովուրդն այժմ պետք է զրկվի նաև իր երգը, պարը, երաժշտությունն ու պատմական հիշողությունը ներկայացնելու իրավունքից։
Եթե նման քաղաքական տրամաբանություն գոյություն ունի, ապա այն պետք է բացահայտվի և արժանանա հստակ հանրային գնահատականի։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Մշակութային իրավունքները մարդու հիմնարար իրավունքների համակարգի անբաժանելի մասն են։ 1948 թ. դեկտեմբերի 10-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 27-րդ հոդվածը ճանաչում է․
1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու և գիտական առաջընթացից և դրա բարիքներից օգտվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի իր հեղինակած ցանկացած գիտական, գրական կամ գեղարվեստական ստեղծագործությունից գոյացող բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք (https://www.ohchr.org/…/Docum…/UDHR_Translations/arm.pdf ) ։ 1966 թ․ դեկտեմբերի 16-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածը ևս ամրագրում է․
1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի իրավունքը`
ա) մասնակցելու մշակութային կյանքին,
բ) օգտվելու գիտական առաջընթացի և դրա կիրառման բարիքներից,
գ) օգտվելու այն բարոյական և նյութական շահերի պաշտպանությունից, որոնք առաջանում են իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական ցանկացած երկի կապակցությամբ:
2. Սույն Դաշնագրի մասնակից պետությունների կողմից այդ իրավունքի լիարժեք իրականացման նպատակով ձեռնարկվող միջոցներին դասվում են նրանք, որոնք անհրաժեշտ են կրթության ու մշակույթի նվաճումների պահպանման, զարգացման և տարածման համար:
3. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ ազատությունը:
4. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են գիտական ու մշակութային բնագավառներում միջազգային կապերի և համագործակցության խրախուսումից ու զարգացումից բխող օգուտը (https://www.irtek.am/views/act.aspx?aid=37347 ) :
Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիան կատարողական արվեստները ներառում է ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական բնագավառների շարքում՝ կարևորելով այդ ժառանգության կենսունակության ապահովումը և սերունդներին փոխանցումը ( https://old.arlis.am/DocumentView.aspx?docID=31391 ):
Իհարկե, նշված իրավական փաստաթղթերի կիրառելիությունը յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում կախված է համապատասխան իրավական հանգամանքների։ Սակայն դա չի կարող արդարացնել ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրականությունը կամ մշակութային ինքնարտահայտման սահմանափակումը քաղաքական պիտակավորման միջոցով։
Միջազգային մշակութային համագործակցությունը պետք է հիմնված լինի մասնագիտական չափանիշների, փոխադարձ հարգանքի և խտրականության բացառման վրա։ Եթե մասնակցության մերժումը պայմանավորված է եղել որևէ պետության կամ դիվանագիտական ներկայացուցչության քաղաքական ճնշմամբ, ապա անհրաժեշտ է բացահայտել այդ միջամտության բնույթը, դրա փաստական հիմքերը և հնարավոր իրավական հետևանքները։
Ի՞ՆՉՈՒ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Այս միջադեպը չի կարելի սահմանափակել միայն փառատոնի կազմակերպիչների և հայկական կողմի միջև նամակագրությամբ։ Անհրաժեշտ է պարզել՝
Ո՞ր դեսպանատներն են միջամտել փառատոնի կազմակերպման գործընթացին, և ի՞նչ բովանդակություն են ունեցել նրանց գրությունները։
Ի՞նչ կոնկրետ փաստերի վրա են հիմնվել Արցախի մշակութային համույթներին «վտանգավոր» ներկայացնելու և նրանց «անջատողական գործունեություն» վերագրելու պնդումները։
Արդյո՞ք կազմակերպիչները ներկայացված տեղեկությունները ենթարկել են անկախ ստուգման, թե՞ որոշում են կայացրել դիվանագիտական ճնշման ներքո՝ առանց «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ — ին պատշաճ պարզաբանումներ ներկայացնելու։
Որո՞նք են մասնակցության չեղարկման իրական պատճառները, և արդյո՞ք որոշման կայացման ընթացքում պահպանվել են արդարության, թափանցիկության և հավասար վերաբերմունքի սկզբունքները։
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու արցախցի արվեստագետների իրավունքների պաշտպանության, ստեղծված իրավիճակի վերանայման և նման միջադեպերի կրկնությունը կանխելու ուղղությամբ։
Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն տվյալ երկու համույթների, այլև միջազգային մշակութային հարթակներում հայկական մշակույթը ներկայացնող բոլոր արվեստագետների համար։
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՐԿԱ ԴԱՌՆԱԼ
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ 2025 թվականին, ըստ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հրապարակած տեղեկության, Արցախի արվեստագետները մասնակցել են Իտալիայում անցկացված միջազգային CIOFF փառատոնային ծրագրերին՝ արժանանալով դրական գնահատանքի և պատվոգրերի (https://www.facebook.com/share/p/1cp4axeiDy/ )։ Այս հանգամանքը, ինքնին չլուծելով ներկայիս միջադեպի բոլոր հարցերը, ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է հստակ ներկայացնել՝ ինչ փաստական հիմքով և ինչ չափանիշներով է կայացվել Վիեննայի փառատոնին մասնակցությունը չեղարկելու որոշումը։
Մշակույթի միջազգային հարթակները չպետք է վերածվեն աշխարհաքաղաքական հակամարտությունների ազդեցության գործիքի, որտեղ արվեստագետների մասնագիտական հնարավորությունները կախված կլինեն նրանց ազգային պատկանելությունից կամ այն բանից, թե ում քաղաքական շահերին է ձեռնտու նրանց լռությունը։
Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը քաղաքական հավակնություն չէ։ Դա պատմական հիշողության, ազգային ինքնության և մարդկության մշակութային բազմազանության պաշտպանության խնդիր է։ Արցախի երգն ու պարը չեն կարող դիտարկվել որպես սպառնալիք միայն այն պատճառով, որ դրանց միջոցով աշխարհին ներկայացվում է բռնի տեղահանության ենթարկված ժողովրդի գոյությունը։
Արվեստագետի ազգային ինքնությունը մեղադրանք չէ։
Հայկական երգը քաղաքական վտանգ չէ։ Մշակութային ժառանգության պահպանումը հանցագործություն չէ։
Եթե միջազգային փառատոնում հայկական մշակույթի ներկայությունը հնարավոր է սահմանափակել չհիմնավորված քաղաքական պիտակներով, ապա վտանգված է ոչ միայն կոնկրետ համույթների մասնակցությունը, այլև մշակութային համագործակցության այն սկզբունքը, ըստ որի՝ արվեստը պետք է միավորի մարդկանց՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից և քաղաքական իրավիճակից։
ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Որպես Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն՝
1. Պահանջում եմ ամբողջական և թափանցիկ պարզաբանում՝ Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության չեղարկման հանգամանքների վերաբերյալ։
2. Կոչ եմ անում WOFA-ի ղեկավարությանը հրապարակել կամ համապատասխան իրավական ու գաղտնիության սահմանափակումները հաշվի առնելով տրամադրել միջամտության վերաբերյալ առկա տեղեկությունները, ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը և որոշման կայացման գործընթացի մանրամասները։
3. Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հետևողականորեն զբաղվել այս հարցով, պարզել հնարավոր դիվանագիտական միջամտության հանգամանքները և ձեռնարկել իր իրավասության շրջանակում անհրաժեշտ քայլեր՝ արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար։
4. Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մշակութային իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներին և փառատոնային կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել արցախցի արվեստագետների մասնակցության սահմանափակման դեպքերը և գնահատել դրանց համապատասխանությունը մշակութային բազմազանության ու խտրականության բացառման սկզբունքներին։
5. Պահանջում եմ բացառել ազգային պատկանելության կամ մշակութային ինքնության հիմքով խտրական վերաբերմունքը և ապահովել, որ Արցախի մշակութային համույթների գործունեությունը գնահատվի մասնագիտական ու իրավաչափ չափանիշներով, այլ ոչ թե չհիմնավորված քաղաքական մեղադրանքներով։
6. Կոչ եմ անում միջազգային հանրությանը չլռել այն դեպքերում, երբ բռնի տեղահանության ենթարկված ժողովրդի մշակութային ժառանգության կրողները բախվում են նոր սահմանափակումների։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է արձանագրել Արցախի հայկական մշակույթի պահպանությանն ու միջազգային հանրահռչակմանը խոչընդոտող դեպքերը, բարձրաձայնել մշակութային իրավունքների հնարավոր խախտումները և նպաստել դրանց իրավական ու հանրային գնահատմանը։
Արցախի հայաթափումը չի կարող դառնալ Արցախի հայկական մշակույթի լռեցման արդարացում։ Հայրենիքից բռնի տեղահանված արվեստագետներին չի կարելի զրկել նաև իրենց մշակույթը ներկայացնելու հնարավորությունից։
Մշակույթը հանցանք չէ։ Ազգային ինքնությունը մեղադրանք չէ։ Իսկ մշակութային ժառանգության պահպանումը պետք է պաշտպանվի, ոչ թե պատժվի։
THE CANCELLATION OF ARTSAKH CULTURAL ENSEMBLES’ PARTICIPATION IN THE VIENNA INTERNATIONAL FESTIVAL: A WARNING SIGN OF POLITICAL PRESSURE DIRECTED AGAINST CULTURAL RIGHTS
Statement by Hovik Avanesov, Ombudsman for the Cultural Heritage of Artsakh
The news that the participation of the State Orchestra of National Instruments of Artsakh and the State Song and Dance Ensemble “We Are Our Mountains” in an international festival scheduled to take place in Vienna has been cancelled (https://www.facebook.com/share/p/1cp4axeiDy/) is yet another deeply troubling warning sign that the consequences of the political and military crimes committed against Artsakh continue to affect the cultural sphere. These consequences are manifested in attempts to restrict the professional activities of Artsakh artists, target their national identity, and obstruct the international presence of Armenian culture.
We are not dealing with an ordinary organisational decision, but rather with an intervention of a political nature that has deprived the living bearers of Artsakh’s cultural heritage of the opportunity to participate in an international cultural event.
According to the clarifications provided by Zoran Strezovski, President of the World Festival Association (WOFA), which were conveyed by the organisers to the NGO “Artsakh Cultural Preservation Center ”, several embassies intervened, labelling the Artsakh cultural ensembles as being engaged in “separatist activities” and portraying them as “dangerous.” These allegations require immediate, comprehensive and public clarification. Nevertheless, even at this stage, the circumstances known are sufficient to raise serious questions about the politicisation of cultural events and the restriction of the rights of Artsakh artists.
LABELING CULTURE AS “SEPARATISM”: A DANGEROUS MANIFESTATION OF POLITICAL MANIPULATION
What, in reality, poses a threat to the international community: the sound of national musical instruments, Armenian songs and dances, the preservation of cultural traditions shaped over centuries, or attempts to silence all of these through political labels and push them off international platforms?
The cultural ensembles of Artsakh are not political organisations. They are the bearers of Armenian cultural identity, historical memory and creative traditions passed down from generation to generation. Their activities are centred on preserving and promoting national music, song, dance and the performing arts. Characterising such activities as “separatism” not only carries the danger of political stigmatisation but also contributes to the development of discriminatory attitudes based on national origin.
If the international representation of Armenian culture is unacceptable to any state or diplomatic mission, a straightforward question must be asked: what is the real reason behind this intolerance? Why should artists who carry Artsakh’s cultural heritage be held responsible for representing their people’s history and identity through song, music and dance?
Cultural identity is not something to be eliminated through political accusations. It is a fundamental component of the dignity of individuals and communities, historical continuity and self-expression.
In September 2023, as a result of Azerbaijan’s military operations, the indigenous population of Artsakh was forcibly displaced and deprived of the opportunity to continue living a normal life in its historical homeland. The consequences of this genocidal policy dealt a severe blow to Artsakh’s cultural life as well, disrupting the activities of cultural institutions, the natural environment in which traditions are transmitted, and the professional work of artists.
Under these circumstances, the continued activities of Artsakh’s cultural ensembles are not merely an artistic matter. They are an important means of safeguarding national cultural heritage, transmitting historical memory and ensuring the continuity of community identity in conditions of forced displacement.
Artsakh artists have already been compelled to continue their activities outside their historical homeland, overcoming the numerous obstacles associated with forced displacement, the loss of their professional environment, material hardship and the organisation of their creative work. Their international performances provide opportunities to preserve traditions, present Armenian culture to the global community and demonstrate that forced displacement cannot destroy a people’s cultural life.
It is precisely under these circumstances that the cancellation of their participation, if motivated by unfounded accusations of a political nature, takes on an even more serious and dangerous significance. It may be perceived as an attempt not only to deprive the Armenians of Artsakh of the opportunity to live in their homeland, but also to restrict their cultural self-expression in the international arena.
Do certain representatives of the international community believe that, following the depopulation of Artsakh, the international presence of Artsakh’s Armenian culture should also disappear? Must a people deprived of its homeland now also be denied the right to present its songs, dances, music and historical memory?
If such political reasoning exists, it must be exposed and subjected to clear public scrutiny.
INTERNATIONAL LAW AND THE PRINCIPLE OF CULTURAL SELF-EXPRESSION
Cultural rights are an integral part of the system of fundamental human rights. Article 27 of the Universal Declaration of Human
Rights, adopted on 10 December 1948, recognises the following:
1. Everyone has the right freely to participate in the cultural life of the community, to enjoy the arts and to share in scientific advancement and its benefits.
2. Everyone has the right to the protection of the moral and material interests resulting from any scientific, literary or artistic production of which they are the author (https://www.ohchr.org/…/Docum…/UDHR_Translations/arm.pdf ).
Article 15 of the International Covenant on Economic, Social and Cultural Rights, adopted on 16 December 1966, likewise stipulates:
1. The States Parties to the present Covenant recognise the right of everyone:
a) To take part in cultural life;
b) To enjoy the benefits of scientific progress and its applications;
c) To benefit from the protection of the moral and material interests resulting from any scientific, literary or artistic production of which they are the author.
2. The steps to be taken by the States Parties to the present Covenant to achieve the full realisation of this right shall include those necessary for the conservation, development and diffusion of science and culture.
3. The States Parties to the present Covenant undertake to respect the freedom indispensable for scientific research and creative activity.
4. The States Parties to the present Covenant recognise the benefits to be derived from the encouragement and development of international contacts and cooperation in the scientific and cultural fields (https://www.irtek.am/views/act.aspx?aid=37347) .
Furthermore, UNESCO’s 2003 Convention for the Safeguarding of the Intangible Cultural Heritage includes performing arts among the principal domains of intangible cultural heritage, emphasising the importance of ensuring its continued viability and transmission to future generations (https://old.arlis.am/DocumentView.aspx?docID=31391 ) .
Of course, the applicability of these legal instruments to any particular situation depends on the relevant legal circumstances.
However, this cannot justify discrimination based on national origin or restrictions on cultural self-expression through political labelling.
International cultural cooperation must be based on professional standards, mutual respect and the exclusion of discrimination. If the refusal to allow participation resulted from political pressure exerted by a state or diplomatic mission, it is necessary to establish the nature of that intervention, its factual basis and its potential legal consequences.
WHY A FULL AND TRANSPARENT INVESTIGATION IS NECESSARY
This incident must not be reduced to correspondence between the festival organisers and the Armenian side. It is necessary to establish:
![]()
Which embassies intervened in the organisation of the festival, and what was the content of their communications?
![]()
What specific evidence was used to portray the cultural ensembles of Artsakh as “dangerous” and accuse them of engaging in “separatist activities”?
Did the organisers independently verify the information presented to them, or did they make their decision under diplomatic pressure without providing adequate explanations to the NGO “Artsakh Cultural Preservation Center ” ?
![]()
What were the actual reasons for cancelling the ensembles’ participation, and were the principles of fairness, transparency and equal treatment upheld in the decision-making process?
What measures will be taken to protect the rights of Artsakh artists, reconsider the situation and prevent similar incidents from recurring?
The answers to these questions are important not only for the two ensembles concerned, but also for all artists who represent Armenian culture on international cultural platforms.
THE PRESERVATION OF ARTSAKH’S CULTURAL HERITAGE MUST NOT BECOME A TARGET OF POLITICAL ACCUSATIONS
Particular attention should also be paid to the fact that, in 2025, according to information published by the NGO “Artsakh Cultural Preservation Center ”, Artsakh artists participated in international CIOFF festival programmes held in Italy, receiving positive evaluations and certificates of recognition (https://www.facebook.com/share/p/1cp4axeiDy/). While this circumstance does not, in itself, resolve all the questions surrounding the current incident, it further underscores the need to clearly explain the factual grounds and criteria on which the decision to cancel participation in the Vienna festival was based.
International cultural platforms must not be turned into instruments influenced by geopolitical conflicts, where artists’ professional opportunities depend on their national origin or on whose political interests their silence may serve.
The preservation of Artsakh’s cultural heritage is not a political ambition. It is a matter of protecting historical memory, national identity and humanity’s cultural diversity. The songs and dances of Artsakh cannot be regarded as a threat simply because they communicate to the world the continued existence of a people subjected to forced displacement.
An artist’s national identity is not an accusation. Armenian song is not a political threat. The preservation of cultural heritage is not a crime.
If the presence of Armenian culture at an international festival can be restricted through unfounded political labels, then what is at stake is not merely the participation of particular ensembles, but also the very principle of cultural cooperation: that art should bring people together, regardless of their national origin or political circumstances.
OUR DEMANDS
In my capacity as Ombudsman for the Cultural Heritage of Artsakh:
1. I demand a comprehensive and transparent explanation of the circumstances surrounding the cancellation of the participation of the State Orchestra of National Instruments of Artsakh and the State Song and Dance Ensemble “We Are Our Mountains” in the Vienna International Festival.
2. I call on the leadership of WOFA to publish, or, subject to applicable legal and confidentiality restrictions, provide the available information concerning the alleged intervention, the factual basis of the accusations made and the details of the decision-making process.
3. I call on the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia to pursue this matter consistently, establish the circumstances of any possible diplomatic intervention and take the necessary steps within its authority to help protect the cultural rights of Artsakh artists.
4. I call on UNESCO, international organisations working to protect cultural rights, and festival organisers to pay close attention to cases in which the participation of Artsakh artists is restricted and to assess whether such cases are consistent with the principles of cultural diversity and non-discrimination.
5. I demand that discriminatory treatment based on national origin or cultural identity be ruled out and that the activities of Artsakh’s cultural ensembles be assessed according to professional and lawful criteria, rather than through unfounded political accusations.
6. I call on the international community not to remain silent when the bearers of the cultural heritage of a forcibly displaced people face further restrictions.
The Office of the Ombudsman for the Cultural Heritage of Artsakh will continue to systematically document incidents that obstruct the preservation and international promotion of Artsakh’s Armenian culture, raise concerns about possible violations of cultural rights, and contribute to their legal and public scrutiny.
The depopulation of Artsakh cannot serve as a justification for silencing Artsakh’s Armenian culture. Artists forcibly displaced from their homeland must not also be deprived of the opportunity to present their culture.
Culture is not a crime. National identity is not an accusation. The preservation of cultural heritage must be protected, not punished.
