Connect with us

Politics

Մայիսին նորոգված Կառնուտի խճուղին մի քանի ամիս անց վնասվել է, նույն հատվածը մի քանի անգամ են նորոգում

Ախուրյան համայնքի Կառնուտի խճուղու նորոգումից ընդամենը մի քանի ամիս անց ճանապարհի որոշ հատվածներ վնասվել են։ Ասֆալտի որոշ հատվածներ ճաքվել են, փողոցի որոշ հատված քայքայվել։

Նշենք, որ այս տարվա մայիսի 19-ին հրապարակվել էր Ախուրյան համայնքի Կառնուտի 14-րդ, Հովիտի 1-ին, Բասենի 9-րդ և Ջրառատի 16-րդ փողոցների հիմնանորոգման գնման հայտարարությունը։ 

Մարտին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականին Ախուրյան համայնքում նախատեսվում էր հիմնանորոգել 38 փողոց՝ շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր ներդրմամբ։ Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այդ ժամանակ ընդգծել էին շինարարական աշխատանքների որակի և վերահսկողության կարևորությունը։

Հանրային միջոցներով իրականացվող ճանապարհաշինության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն հատկացված ֆինանսական միջոցներով և կատարված աշխատանքների ծավալով, այլև դրանց որակով ու ծառայության ժամկետով, ինչպես նաև վերահսկողությամբ, որն այս դեպքում չկա։

Ա.Ղազարյան

Continue Reading