Politics
Հիվանդ կնիգ եմ, դեղ խմելու համար պտի հարևանից ջուր ուզեմ. ահազանգ
Արդեն 1 օրից ավելի է Գյումրիում ջուր չկա, գրեթե բոլոր թաղամասերում ջուր չկա։ Բնակիչները դժգոհում են, որ առանց նախազգուշացնելու են անջատել ջրերը, ինչը կոլապսային իրավիճակ է ստեղծել։
Factum.am-ը քաղաքի տարբեր թաղամասերից ստացել է ահազանգեր, որ անգամ խմելու ջուր չունեն։
«Հիվանդ կնիգ եմ, դեղ խմելու համար պտի հարևանից ջուր ուզեմ»,-ասում է գյումրեցի Ռիմա Հարությունյանը։
Ա.Ղազարյան
Տեսանյութ։
Continue Reading
