Connect with us

Politics

Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված

«Գյոյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում սահմանապահները հայտնաբերել են խախտողների, որոնք փորձել են Իրանից ներթափանցել Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ խախտողներից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ: Ի պատասխան՝ սահմանապահները զենք են կիրառել, ինչի հետևանքով խախտողը վնասազերծվել է:

Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Continue Reading