Connect with us

Politics

Գյումրու թիվ 9 դպրոցում ծնողներին ստիպում են 2000-ական դրամ վճարել ուսուցիչների համար. ծնողները խիստ դժգոհ են

«Factum.am»-ի ստացած տեղեկություններով՝ Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցում ուսուցիչների համար դրամահավաքության չափն ավելացել է։ Լրատվամիջոցին ահազանգած ծնողների փոխանցմամբ՝ եթե նախկինում յուրաքանչյուր աշակերտից հավաքագրում էին 1000-ական դրամ, որոշ ժամանակ առաջ այդ գումարը կրկնապատկվել է՝ դառնալով 2000-ական դրամ։

Խմբագրությանը դիմած ծնողներից մեկն իր բողոքն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ծնողներին փաստացի ստիպում են վճարել այդ գումարները։

«Նախկինում 1000 դրամ էին հավաքում, հիմա սարքել են 2000 դրամ։ Ծնողները շատ դժգոհ են, բայց ստիպված են տալիս, որովհետև մթնոլորտ է ստեղծված, որ չտաս՝ երեխայիդ վրա վատ կանդրադառնա»,-Factum.am-ի հետ զրույցում պատմել է ծնողներից մեկը։

Ծնողական համայնքում դժգոհությունը մեծ է, քանի որ սա հավելյալ ֆինանսական բեռ է դառնում ընտանիքների համար։Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրահանգներով և գործող օրենսդրությամբ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում ցանկացած տեսակի դրամահավաքություն խստիվ արգելված է և համարվում է ապօրինություն։

Արամ Դավթյան

Continue Reading