Connect with us

Politics

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը դատարանը նորից երկարաձգել է, հայտնում է «Հրապարակը»։

«Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը դատարանը նորից երկարաձգել է։ Նրա փաստաբան Հրանտ Անանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է նոյեմբերի 4-ին՝ 2 ամիս ժամկետով, իրենք որոշումն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, սակայն դեռ դատական ակտը չեն ստացել։ Ըստ պաշտպանի՝ ապօրինի հիմքով է երկարաձգվել կալանքը․ «5 ամիս վկայակոչում են՝ խոչընդոտման ռիսկեր կան, բայց քննչական գործողություններ չեն անում»։ Ինչո՞ւ քննչական գործողություններ չեն կատարվում, պաշտպանը՝ հեգնելով պատասխանեց՝ «տագդիկական է»։ Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում»:

Continue Reading