Connect with us

Uncategorized

Մшhшփnրձ՝ Երևանում. Բժշկականի 5-րդ կուրսի ուսանողը հրազենային վիրավորմամբ հիվանդանոցում է, իսկ կասկածյալներն ազատության մեջ են

«Եթե իրենք այսօր չբռնվեն, միանշանակ, մեկ ուրիշի հանդեպ էլ են նույնն անելու… Մարդիկ ազատ շրջում են երկրում, ապօրինի զենքով զինված, ու մինչև այս պահի դրությամբ բռնված չեն», — Panorama.am-ի հետ զրույցում ահազանգում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը։Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում Կիևյան փողոցի SAS սուպերմակետի հարևանությամբ մի խումբ անձիք հրազենային և սառը զենքի կիրառմամբ ծայրահեղ ծանր վիրավորում էին հասցրել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդուն՝ 22 ամյա Վահագն Հակոբյանին, որի կյանքը մեծ դժվարությամբ կարողացել են փրկել բժիշկները։ Վահագն Հակոբյանը սովորում է զուգահեռաբար 2 ԲՈւՀ ում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժկության ֆակուլտետի 5-րդ կուրսում և Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետակական համալսարանի կարատեի բաժնի 5-րդ կուրսում։Մահափորձի հետևանքով նա ստացել է բազմաթիվ հրազենային վիրավորումներ։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը՝ գնդակը հանելով անմիջապես սրտից։ Այս պահին նա շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ ծանր վիճակում։Սպանության փորձի գործով դեռևս ոչ ոք չի կալանավորվել, մինչդեռ, ըստ տուժողի հոր, տեսանյութերում հստակ երևում են հանցագործները, որոնք շարունակում են գտնվել ազատության մեջ։Ըստ Անդրանիկ Հակոբյանի՝ որդին որևէ անձնական կոնֆլիկտ կամ ծանոթություն չի ունեցել հանցագործների հետ։ Վերջիններս, ըստ ամենայնի, շփոթել են նրան այլ անձի հետ և կրակել պատահականության սկզբունքով։ Հանցագործությունն իրականացրած անձինք, ըստ հոր տեղեկությունների, նախկինում մի քանի անգամ դատվածություն ունեն և օգտագործել են ապօրինի մարտական զենք («բայեվոյ զենք»)։Թեև քննչական մարմինները նշում են, որ գործն ընթացքի մեջ է և գրեթե բացահայտված, ծնողների համար անհասկանալի և խիստ մտահոգիչ է գործի այսքան երկար ձգձգվելը՝ հաշվի առնելով հասարակության և մյուս երեխաների անվտանգությունը։Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով արդեն իսկ մի անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, և այժմ ոստիկանությունը պետք է հայտնաբերի ու վարույթն իրականացնող մարմին ներկայացնի նրան։ Ըստ իրավապահների՝ սահմանված ժամկետներում չհայտնաբերվելու դեպքում կհայտարարվի հետախուզում։Այսպիսով, ունենալով բոլոր ապացույցները՝ տեսանյութեր, որոնցում հստակ երևում են հանցագործների դեմքերը, իմանալով, որ նրանք գտնվում են երկրում, ունենալով նախկինում մի քանի անգամ դատված և ապօրինի մարտական զենքով շրջող հանցագործների անունները՝ համակարգը դեռ «որոշումներ է կայացնում»։ 10 օր շարունակ զինված հանցագործներն ազատ շրջում են Երևանի փողոցներում՝ ամեն վայրկյան սպառնալով յուրաքանչյուրի երեխայի անվտանգությանը։Եվ այս ամենի ֆոնին լսում ենք իրավապահների պատասխպանները, թե՝ «գործն ընթացքի մեջ է», «մի անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում», կամ եթե չգտնեն՝ «հետախուզում կհայտարարեն»։ Հարց է առաջանում՝ իսկ մինչև հայտնաբերելը կամ հետախուզում հայտարարելը քանի՞ անմեղ մարդ պետք է դառնա հերթական զոհը։ Արդյո՞ք պետությունը սպասում է ողբերգության կրկնությանը, որպեսզի նոր միայն «կտրուկ քայլեր» անի։Կարելի է ենթադրել, որ ՔԿ-ն ողջ ներուժը տրամադրում ու արագ գործողություններ իրականացնում է միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ քրեական վարույթներ հարուցելու, նրանց տները խուզարկելու ու կալանավորելու միջնորդություններ ներկայացնելու դեպքերում։

Continue Reading