Connect with us

Politics

Թավշուտում անասնապահությունը դառնում է անշահավետ, երիտասարդները հեռանում են

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղում գյուղացիների համար օրեցօր դժվարանում է ապրուստ վաստակելը։ Գյուղատնտեսությունը, որը տարիներ շարունակ բնակիչների հիմնական զբաղմունքն է եղել, աստիճանաբար կորցնում է իր կենսունակությունը։ Անասնապահությամբ զբաղվելը դառնում է ավելի ծախսատար, գյուղմթերքի իրացման խնդիրները մնում են չլուծված, իսկ գյուղի երիտասարդները հեռանալու ելք են փնտրում։Թավշուտի բնակիչների խոսքով՝ գյուղում աշխատանքային այլընտրանք գրեթե չկա։ Հողագործությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ծախսերը մեծացել են, իսկ անասնապահությունը, որը նախկինում ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրներից էր, այսօր շատերի համար դարձել է ծանր բեռ։Գյուղացիները դժգոհում են, որ անասուն պահելու համար նախ պետք է կարողանան ապահովել դրա կերի ծախսը, իսկ հետո էլ բախվում են մթերքի իրացման և սպանդանոցային մորթի կազմակերպելու խնդիրներին։ Իրավիճակն առավել բարդանում է այն պատճառով, որ Թավշուտում և հարակից տարածքում սպանդանոց չկա։ Գյուղացիները ստիպված են անասունը մորթելու համար երկար ճանապարհ անցնել։

Ա. Ղազարյան

Continue Reading