Connect with us

Politics

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Յաշա Ա․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդին քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Թալին» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։

Continue Reading