Connect with us

Uncategorized

Սոթքի դիրքեր․ թթված ճաշ, մազոտ «տուշոնկա» Factum.am

ՀՀ զինված ուժերում համակարգային անպատասխանատվությունը հասել է կրիտիկական կետի, իսկ 25-օրյա վարժական հավաքներն աստիճանաբար վերածվում են քաղաքացիների առողջության հետ խաղալու հերթական հարթակի։ Factum.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վարդենիս համայնքի (Սոթքի ուղղությամբ) մարտական դիրքերում 25-օրյա հավաքների մասնակից պահեստազորայինները կանգնած են կյանքի համար վտանգավոր պայմանների առջև։Մեզ հասած տվյալներով՝ դիրքերում հավաքականներին մատակարարվող սնունդը ոչ միայն անորակ է, այլև ուղղակիորեն վտանգավոր․ փակված ճաշերի մեծ մասը եղել է թթված, տարաներից նկատվել են պղպջակներ, իսկ տավարի մսի պահածոների («տուշոնկա») մեջ հայտնաբերվել են կենդանու մազեր։ Սննդի անպիտանելիության պատճառով դիրքապահները ստիպված են եղել դրա մեծ մասը տալ շներին։ Ստացվում է՝ սահման պահող քաղաքացուն փաստացի մատակարարվում է առողջության համար վտանգավոր, ուտելու համար ոչ պիտանի սնունդ։Սակայն սա միակ փաստը չէ․ զինկոմիսարիատների ու հրամանատարության անհետևողականությունը հասել է այն աստիճանի, որ 25-օրյա հավաքների անվան տակ առաջնագիծ են հանում հոգեկան և ծանր ֆիզիկական խնդիրներ ունեցող քաղաքացիների։Բանակում տիրող բարձիթողի վիճակի մասին է վկայում նաև դիրքերում արձանագրված միջադեպը․ զորքի շարվածքի ժամանակ կորպուսի հրամանատարը նկատել է առանց սաղավարտի (կասկայի) կանգնած զինծառայողին և պահանջել բացատրություն։ Երբ սպաներից մեկը զեկուցել է, որ քաղաքացին ֆիզիկապես ի վիճակի չէ սաղավարտ կրել, քանի որ նրա գլխի կեսը հավաքված է պլաստիկով, կորպուսի հրամանատարը կարգադրել է․ «Թող գնա շարքի վերջում կանգնի»։Ակնհայտ հարց է առաջանում․ ինչպե՞ս է բժշկական հանձնաժողովն անցկացրել ծանր վիրահատական միջամտություններ ու առողջական խնդիրներ ունեցող անձին և նրան ուղարկել մարտական հերթապահության։ Ո՞վ է ստորագրել նրա պիտանելիության թուղթը և ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը 25-օրյա հավաքների անվան տակ նման անտարբերություն ցուցաբերում քաղաքացիների կյանքի նկատմամբ: Պաշտպանության նախարարությունը մեր զանգերին չի պատասխանել։

Արամ Դավթյան

Continue Reading