Connect with us

Uncategorized

Գյումրիում 26-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորված անձ կա. նոր մանրամասներ

Factum.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորված անձ կա. խոսքը դեպքի ենթադրյալ մասնակից 64-ամյա Գ. Ղուկասյանի մասին է։Տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանին, ով հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: Նա կալանավորվել է»։Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության հետևանքով 26-ամյա երիտասարդը մահացել էր, իսկ նրա հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ըստ նախնական տվյալների՝ վեճի թեժ պահին 64-ամյա Գ. Ղուկասյանը դանակով հարվածներ էր հասցրել հորն ու որդուն։

Արամ Դավթյան

Continue Reading