Connect with us

Politics

Իրանում հայտարարել են իսրայելական հետախուզության շտաբին հարվածելու մասին

Իրանի բանակը հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության «Աման» շտաբին, ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանմանը, Green Pine ռադիոլոկացիոն կայանին և Հայֆայի ռազմածովային բազայի ստորջրյա ուժերի շտաբին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Այսօր առավոտվանից անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել օկուպացված տարածքների մի քանի թիրախների, այդ թվում՝ իսրայելական «Աման» ռազմական հետախուզական կազմակերպությունը, 8200 ստորաբաժանումը («Աման»-ի կազմում գործող ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանում), Green Pine ռադարը և Հայֆայի ռազմածովային բազայի սուզանավերի շտաբի շենքը», — մամուլի ծառայության հայտարարությունն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Continue Reading