Politics
ՌԴ-ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին
Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն ՌԴ անձնագիր, գիտեմ՝ գտնվում են անազատության մեջ։ Այս մասին Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ՀՀ-ում միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ «Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բավառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»,- ասել է Փաշինյանը։
