Politics
ԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանություն. օրակարգում եղել են հիբրիդային սպառնալիքներն ու TRIPP նախաձեռնությունը
ԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախաձեռնության իրականացմանն առնչվող հարցերի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են նաև հետևյալ առանցքային թեմաները.
Պայքար հիբրիդային սպառնալիքների դեմ. գործողությունների համակարգում՝ ուղղված անվտանգային նոր մարտահրավերներին։
Ապատեղեկատվության դիմակայում. մեխանիզմների մշակում՝ կեղծ լուրերի տարածումը կանխելու նպատակով։
Դավանանքի ազատություն. կրոնական ազատություններին և իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։
