Connect with us

Politics

«Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի. մահացածը առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի։ Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի և ավագ քննիչ Արտակի գլխավորությամբ։Դեպքի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Քննչականի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է, ով, նախնական տեղեկություններով, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Continue Reading