Connect with us

Politics

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց մինչև 2027 թ-ի փետրվար ամիսը, պահվեցին հաղորդակցության ու շփման սահմանափակումները՝ բացառություն համարելով ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների ու փաստաբանների հետ շփումները։Ինքը՝ Սարգսյանը, հայտնեց, որ չունի միջնորդություն և խնդրեց միանգամից մեկ տարով երկարացնել տնային կալանքը՝ հավելելով, որ «այս դատարանում արդարադատություն պետք չի փնտրել»։Հիշեցնենք, որ նա կալանավորված է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։

Continue Reading