Politics
«Ուզում են ԱԺ խմբակցությունները գլխատել». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական շինծու քրեական գործով դատական նիստից առաջ կարճ պատասխանել է լրագրողների հարցերին։
— Պարո՛ն Նախագահ, օրվա իրողությունների հետ կապված, կալանքի ժամկետներ նշանակվեցին Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի համար։ Ձեր դիրքորոշումը, գնահատականը։
— Ակնհայտ չի՞ իմ գնահատականն ու դիրքորոշումը։
— Ի՞նչ են ուզում ընդդիմությունից։ Միայնակ «խաղաղա՞լ» է ուզում ՔՊ-ն։
— Իմ կարծիքով ուզում են ԱԺ խմբակցությունները գլխատել և անցկացնել իրենց սահմանադրական «բարեփոխումների» օրինագիծը։
