Politics
Գալյան. Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ այս տարվա մարտին պատրաստ է լինելու Սահմանադրության նոր տեքստը, և անհրաժեշտ է արդեն իսկ սկսել դրա վերաբերյալ իրազեկման լայնածավալ արշավ։
Նախարարի խոսքով՝ կան բազմաթիվ դրույթներ, որոնք արդեն քվեարկվել և ընդունվել են խորհրդի կողմից, ուստի կառավարությունն ունի պարտավորություն այդ հարցերը հանրությանն ներկայացնելու՝ ապահովելով քաղաքացիների տեղեկացվածությունը, հայտնում է 1lurer.am-ը:
«Սահմանադրությունն այլ կերպ, քան հանրաքվեն է, ուղղակի ընդունվել չի կարող, այսինքն՝ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտել կամքը՝ կողմ կամ դեմ քվեարկելով Սահմանադրության տեքստի ընդունմանը»,- ասել է նա:
2025-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի Հիմնական օրենքը (Սահմանադրությունը)՝ նշելով, որ դա բացառապես ՀՀ ներքին գործն է:
Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է կատարի:
