Connect with us

Business

Գերազանցություն ճամփորդական սեգմենտի նորարարության ոլորտում

Evocabank-ը նոր մրցանակ է ստացել իր միջազգային գործընկեր Mastercard-ից՝ ճանապարհորդական սեգմենտում նորարարական լուծումների ներդրման համար:

Սա Evocabank-ի առաջին միջազգային մրցանակն է 2026 թվականին։ Բանկը Mastercard-ի կողմից ստացել է «Excellence in Travel Segment Innovation» մրցանակը՝ ճանապարհորդների համար նորարարական լուծումներ ստեղծելու համար:

Գրեթե մեկ տարի առաջ Evocabank-ը ներկայացրեց Evoca Travel քարտը, եւ կարճ ժամանակահատվածում քարտը ստացել է միջազգային բարձր վարկանիշ:

Evoca Travel քարտով ճանապարհորդելը դարձել է ավելի հարմարավետ եւ հաճելի, քանի որ քարտը բազմաթիվ առավելություններ է ապահովում ամբողջ աշխարհում: Մեր քարտապանների համար ամենապահանջված առավելություններից են.

  • Մուտք դեպի LoungeKey սրահներ
  • Fast Track ծառայություններ
  • Միջազգային ապահովագրություն
  • Կոնսիերժ ծառայություն
  • Ինտերնետ ռոումինգ
  • Բարենպաստ փոխարժեքներ
  • Cashback եւ հատուկ առաջարկներ

Այս մրցանակը եւս մեկ անգամ հաստատում է Evocabank-ի տեսլականը՝ ստեղծել միջազգային մակարդակի ժամանակակից բանկային պրոդուկտներ, որոնք ավելի հեշտ եւ հարմարավետ են դարձնում հաճախորդների կյանքը:

Եթե դեռ չունեք Evoca Travel քարտ, դիմեք դրա համար այսօր եւ պլանավորեք ձեր հաջորդ ուղեւորությունը դրա հետ: Մենք համոզված ենք, որ քարտը շատ արագ կդառնա Ձեր անփոխարինելի ուղեկիցը:

Թիմ Տելեկոմ Արմենիա — Հեռահաղորդակցության ծառայություններ Ձեր բիզնեսի համար:

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով