Politics
ՌԴ-ից Երևան իրականացվող հինգ չվերթ է հետաձգվել՝ ԱԹՍ-ների հարձակման պատճառով. «Զվարթնոց»
Ռուսաստանից դեպի Հայաստան իրականացվող հինգ չվերթների ժամանումը հետաձգվում է։ Այս մասին հայտնի է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներից։
Ուշացումով Երևան կժամանեն Մոսկվայից իրականացվող երկու չվերթ (FlyOne և Azimut ավիաընկերություններ), ինչպես նաև երեք չվերթ Սոչիից (Azimut, S7 Airlines և «Աերոֆլոտ»):
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո» և «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո»), ինչպես նաև Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններից իրականացվող չվերթների զանգվածային հետաձգումների մասին։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի հարձակումներն են և թռիչքների համար սահմանված ժամանակավոր սահմանափակումները։
