Politics
Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից. «Ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից»
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվի զինվորական դատարանի կողմից ապօրինաբար 15 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարություն է արել։ Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ։ «Խաղաղության դատավարությունը շարունակվում է, ինչպես տեղյակ եք, վերաքննիչ դատարանում։ Մենք, իհարկե, շատ լավ հասկանում և պարզ գիտակցում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում, և այստեղ որևէ փոփոխություն չի էլ կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված։ Բայց գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է, մենք դիմել ենք վերաքննիչ դատարան։ Այդ մասին էլ հայտարարել ենք դատարանում, որևէ գաղտնիք չկա։ Նույնիսկ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնում դատական կոլեգիայի նիստում, որ այսպիսի դատավարությամբ և այսպիսի փաստերով գնալ միջազգային դատարան իրենց համար շատ ծանր կլինի, և ամոթ է։ Եվ պաշտոնապես են իրենք դատական ամբիոնից հայտարարում և չեն ուզում, որպեսզի այս ձևով, այս ընթացքով գնան միջազգային դատարան և պարտվեն։ Ինչ կլինի՝ այլ հարց է։
