Politics
Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան
Բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Եվրոպական ինտեգրման հետ կապված որևէ կոնկրետ քայլով չեն ամրապնդվել, Հայաստանն անգամ չի դիմել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, Փաշինյանն ամիսներ առաջ ասաց, որ շուտով դա կանի, բայց չի արել, մյուս կողմից ՌԴ նախագահը ակնկալում է, որ հայ ժողովուրդը հանրաքվեով կորոշի եվրոպական, թե եվրասիական միության անդամ է ուզում լինել։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի դմել Եվրոպական միության անդամության թեկնածուի կարգավիճակի համար, շատ պարզ պատճառով, ԵՄ-ի օրենքներով, կանոններով, կարգավորումներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ»,-նշել է Աշոտյանը։
