Politics
Գետափի ընտրատեղամասում արձանագրված պայմանները քննադատության ալիք են բարձրացրել․ Վարազդատ Հարությունյան
Հոկտեմբերի 25-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների շրջանակում հանրային քննարկումների ու քննադատության առիթ է դարձել Գետափ բնակավայրի ընտրատեղամասում տիրող իրավիճակը։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ անդրադարձել է տեղամասային կենտրոնի պայմաններին՝ ներկայացնելով իրավիճակը բնորոշող մի քանի հեգնական վերնագրեր։
Հարությունյանը, մասնավորապես, հրապարակված լուսանկարին կից առաջարկել է հետևյալ ձևակերպումները․ «Իրական Հայաստան», «Թալանի վերադարձը», «Եկեղեցու «աչքի փուշը» և պետության «աչքի գերանը»» կամ «Չուլանի վերածված ընտրատեղամաս»։ Բացի այդ, փաստաբանն ուշադրություն է հրավիրել տեղամասում տիրող հակասական պատկերին՝ նշելով․ «Կինն աշխատանքի է եկել պետությանը վերադարձված ռենջ ռովերով, սակայն մայրական բնազդը նրան ստիպում է միացնել կալորիֆերը»։
Հանրային գործիչների և քաղաքացիների կողմից բարձրաձայնվող նմանատիպ դիտարկումները փաստում են ընտրատեղամասերի տեխնիկական և շենքային պայմանների, ինչպես նաև ընտրական գործընթացի կազմակերպչական կողմի վերաբերյալ առկա մտահոգությունները։
