Politics
37-ամյա Մխիթարն ու 36-ամյա Իզաբելլան զոհվել են Գյումրիից վերադառնալիս․ 5 երեխաները հիվանդանոցում են
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Երևան–Աշտարակ ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենայի և բեռնատարի խոշոր բախման հետևանքով տեղում մահացել են ամուսիններ՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարից տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեխաներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 2-ինը՝ միջին ծանրության։ Նրանք գտնվում են Երևանի բժշկական կենտրոններում։
Continue Reading
