Connect with us

Uncategorized

Գյումրիում նոր կենսաչափական անձնագրի վահանակը վնասելու կասկածանքով 28-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Նոյեմբերի 15-ին Factum.am-ը ֆիքսել էր Գյումրու կայարանամերձ հրապարակում տեղադրված նոր կենսաչափական անձնագրի գովազդային վահանակի վնասված վիճակը, ինչի մանրամասներն արդեն հայտնի են դարձել։

«Առավոտի» տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում։ Կայարանամերձ հրապարակում գիշերային ծառայություն իրականացնող պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները նկատել են, թե ինչպես է 28-ամյա մի երիտասարդ ձեռքերով հարվածել ու վնասել վահանակը։ Գույքի դիտավորյալ ոչնչացման կասկածանքով պարեկները ձերբակալել են նրան և տեղափոխել ոստիկանության «Կումայրի» բաժին, որտեղ ստուգվել է նաև երիտասարդի սթափությունը (1005 մգ)։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, երիտասարդին ևս տեղափոխել են այնտեղ։ Նա չի աշխատում և Գյումրու տնակային թաղերից մեկի բնակիչ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/11/18/1594553

Continue Reading