Connect with us

Uncategorized

Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք

Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի գրությունների հիման վրա ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում գործող հանքավայրում։Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը հանքավայրի հարավային տեղամասի տարածքից դուրս ապօրինի տեղահանել է 51952խմ տուֆի լեռնային զանգված, իսկ թաքցված ծավալը կազմել է 5912խմ տուֆի մարված պաշար:Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի չափը կազմել է 3.494.760 դրամ:Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը գնահատելու համար գրություն է ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Continue Reading