Uncategorized
«Քո կյանքի ճանապարհը կարճ էր, բայց քո հիշատակը կմնա». Գավառի հ. 4 դպրոցի ցավակցականը՝ Նարեկ Բադալյանի մահվան կապակցությամբ

Անհնար է հաշտվել այն մտքի հետ, որ երիտասարդ կյանքը կարող է այսպես հանկարծ լռել՝ թողնելով անավարտ երազանքներ, չապրած օրեր ու անսփոփ կարոտ։Այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Նարեկ Բադալյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։Թող Աստված մխիթարի բոլոր սգացող սրտերը, իսկ Նարեկի լուսավոր հիշատակը հավերժ ապրի նրան ճանաչողների ու սիրողների հոգիներում։Հանգչի՛ր խաղաղությամբ, Նարե՛կ։ Քո կյանքի ճանապարհը կարճ էր, բայց քո հիշատակը կմնա։
Գավառի Ա. Իսահակյանի անվան հ. 4 հիմնական դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներ։
