Uncategorized
Գյումրիի Ավստրիական թաղամասում տեղի ունեցած պայթյունից տուժած 45-ամյա Լևոն Կարապետյանը մահացել է

Factum.am-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի Ավստրիական թաղամասում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 45-ամյա Լևոն Կարապետյանը հիվանդանոցում մահացել է։Մեր տվյալներով՝ նա կյանքից հեռացել է պայթյունից ինը օր անց՝ նոյեմբերի 24-ին։ Բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը՝ ստացած ծանր վնասվածքների հետևանքով։Լևոն Կարապետյանը 45 տարեկան էր, ամուսնացած և երկու զավակի հայր։ Նա աշխատում էր որպես ավտոմեքենաների գազասարքավորումների մասնագետ։Նոյեմբերի 15-ին Գյումրիի Ավստրիական թաղամասում արձանագրված պայթյունի առնչությամբ նախաձեռնված քննչական գործողությունների շրջանակում պետք է պարզվեն դեպքի բոլոր մանրամասները, այդ թվում՝ պայթյունի իրական պատճառները, տեխնիկական և անվտանգության կանոնների հնարավոր խախտումները։
Արամ Դավթյան
